Դրամական պարգև՝ «Սլավյանսկի բազարում» հաղթած Էրիկ Մկրտչյանին

Մենք գրել էինք, որ օրերս Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազար-2017» միջազգային երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Մկրտչյանը։ Նրա հովանավորը «Գագիկ Ծառուկյան» բարգերծական հիմնադրամն էր։ Հայաստան վերադառնալուն պես Էրիկն ու իր թիմի անդամները հանդիպեցին Գագիկ Ծառուկյանին։ Նրանք նախ շնորհակալություն հայտնեցին Ծառուկյանին ցուցաբերած աջակցության համար և տեղեկացրին, որ մտադիր են Էրիկի համար նաև տեսահոլովակ նկարել։ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին շնորհավորեց Էրիկին հաղթանակի համար և նշեց, որ ինքը կհոգա, որ տեսահոլովակը ինչպես հարկն է՝ նկարահանեն։ Դրա համար Գագիկ Ծառուկյանը խոշոր դրամական պարգև հատկացրեց Էրիկ Մկրտչյանին։

Մեկնաբանություն
X