Իմաստուն ասույթներ հին շումերներից

Հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռես մ․թ․ա․ 5-րդ հազարամյակում։ Շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը, գրականությունը, մշակույթը։

Ոչ թե սիրտը, այլ խոսքերն են ատելության հիմքը։

Երբ աղքատը հաց է ունենում, նրա աղն է պակաս, երբ աղ՝ հացն է պակասում։

Երկու չարության միջեւ պետք չէ ընտրել։

Հովիվը չպետք է ձգտի դառնալ գյուղատնտես։

Վայելեց գարեջուրը, ճանապարհին հիվանդացավ։

Ճշմարտությամբ եկողը կյանք է ծնում։

Եթե շտապես վերցնել թշնամու դաշտը, նա կգա ու կվերցնի քոնը։

Ընկերությունը ժամանակավոր է, ստրկությունը՝ հավերժ։

Երես տված շունը քոթոթ է դառնում։

Ցանկանում ենք Աստծո նման, ուժ չունենք մարդու նման։

Եթե դու զգույշ ես, քո Աստվածը քեզ հետ է։

Զինվորն առանց առաջնորդի, նույնն է՝ ինչ դաշտն առանց հնձվորի։

Ստիր, հետո ճշմարտությունն ասա, կհամարեն, որ նորից ստում ես։

Երբ գտնում ես երջանկություն, չարը կորչում է։

Ով շատ է ուտում, չի կարողանա քնել։

Չար մի եղիր, մշտապես վախի մեջ չես մնա։

Դեռ հնուց ոչ մի երիտասարդ կին իր հոգին չի բացել սիրած տղամարդու առաջ։

Պարտք վերցնելը նույնքան հեշտ է, որքան սիրով զբաղվելը, սակայն վերադարձնելը նույնքան դժվար, որքան երեխա ծնելը։

Ընկերոջդ հանդեպ չար ես, իսկ ինչպե՞ս կլինես թշնամուդ նկատմամբ։

Գայլը բողոքում էր Աստծուն, թե ընկեր չունի։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X