Մամ, մամ, ես լավ եմ, չանհանգստանաս

Susanna Babajanyan

N զորամասում հրամանատարական հավաքների ընդմիջում....լսում եմ՝ մամ, մամ, ես լավ եմ...մամ...Երկու ժամից գնում եմ սահմանամերձ զորամաս, առաջին անգամ է.....չանհանգստանաս, կապ չի լինելու...Վերջ կապին, լավ մնա, մամ...վերջ կապին:

Մի ամբողջ պատմություն ու կյանք էր:

Առանց լսելու գիտեմ՝ մայրը լաց է լինում, որդին անջատել է, ինքը դեռ խոսում է...

Նայում եմ՝ լրապատրաստված վարորդ նորակոչիկ է...կուզեի ասել՝ չտագնապես, մայր, աջ ու ձախ թևերից որդուդ պատսպարած սուրալու են փորձառու վարորդների շքերթը.....Ինքն էլ փորձառու կդառնա դժվար ճանապարհներին...որոնց մասին միայն մեկնողները գիտեն.....բարի ծաղկաերթ...

ՀԳ Լավ բան է ասում Սուսաննան՝ մայր, չտագնապես, չանհանգստանաս, բայց չգիտես ինչու, ականջումս հնչում է՝ անհանգստությու՛ն, քո անունը մայր է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X