Դանակահարված հոգեբանը մահացել է

Գիշերը ժամը 2-ին Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանը մահացել է։ Այդ մասին իմացա իրենց կենտրոնից։ Հոգեբանը գտնվում էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում։

Ռ. Պողոսյանն ունի դասավանդման 26 տարվա փորձ, հոգեբանական պրակտիկ աշխատանքի 28, գիտահետազոտական աշխատանքի 21 տարվա փորձ:
Շուրջ 50 գիտական աշխատանքների և 2 ուսումնական ձեռնարկների հեղինակ է («Ռուս-հայերեն հոգեբանական բառարան» 2007 թ., «Հոգեբանական խորհրդատվության մեթոդոլոգիական և գործնական ասպեկտները» 2015 թ.): Իրականացրել է նաև մի շարք գիտական խմբագրական աշխատանքներ:

**Հիշեցնենք, որ Ռուբեն Պողոսյանը հուլիսի 17-ին: ժամը 14.45-ին դանակահարվել է: Դեպքը տեղի է ունեցել հենց նրա աշխատասենյակում։ Ռուբեն Պողոսյանը շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նա հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: **
Տեղեկություններ կան, որ հարձակվողը հոգեկան խնդիրներ է ունեցել։

Մեկնաբանություն
X