Մանրամասներ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքից (ֆոտոշարք)

>

Ինչպես եւ հայտնել էինք, երեկ կայացել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Այն մի անգամ հետաձգվել էր, քանի որ Խաչատրյանի թոռան մոտ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել:

Խաչատրյանի դուստրը երեկ ամուսնացել է «Դայանա» եւ մի շարք այլ խանութների սեփականատիրոջ որդու հետ։ Պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որի բացումն էլ կայացել էր օրեր առաջ, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս« ռեստորանում, որտեղ, ի դեպ, 2015թ կայացել էր նաեւ նրանց նշանդրեքի արարողությունը:

Հարսանիքին ներկա է եղել քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով բավականին երկար մնացել է խնջույքին, անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներկա եղել, ինչից եզրակացրել են, որ Խաչատրյանի առաջիկայում պաշտոնի անցնելու լուրերը այդքան էլ հիմնազուրկ չեն:

Հարսանիքը փայլել է նաեւ աստղերի մասնակցությամբ, երգել են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: Երեկոն միանգամից 4 հաղորդավար է վարել՝ Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը:

Մեկնաբանություն
X