Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմում

Հուլիսի 21-ի վաղ առավոտյան՝ Երևանի ժամանակով 05:30-ին, ԱՄՆ-ում՝ «International Champions Cup-2017»-ի շրջանակում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Հանդիպումը տեղի կունենա Հյուսթոնի «NRG stadium»-ում, որն ավելի քան 71 հազար հանդիսական է տեղավորում:

Հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմն առաջիկա խաղում: Այսպես՝ Դավիդ դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Վիկտոր Լինդելոֆ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Մայքլ Կերիկ, Անդեր Էրերա, Հենրիխ Մխիթարյան, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Ռոմելու Լուկակու:

Մեկնաբանություն
X