Քաղաքային քանդակ և քաղաքաշինություն (լուսանկարներ)

>

Այսօր Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:

Արդեն երկրորդ անգամ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են 10 քանդակագործի 20 նախագիծ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 10-ը:

Քաղաքային քանդակը ցանկացած քաղաքի այն կարևոր գեղարվեստական տարրն է, որն ունի այլ գործառույթ, քան մեզ մոտ այդքան ընդունված հուշարձանները: Լինելով արվեստի յուրահատուկ տեսակ, այն կոչված է տրամադրություն ստեղծել քաղաքում, դրա հետ մեկտեղ կրելով և որոշակի քաղաքաշինական ֆունկցիա՝ կազմակերպել տարածությունը, լրացնել միջավայրը, հարստացնել քաղաքի ուրվագիծը, շենքերի հետ համատեղ աշխատելով նպաստել ճարտարապետության գեղագիտական և պլաստիկ խնդիրների լուծմանը:

Երևանում, ցավոք, համարյա չկան այդ խնդիրները լուծող քանդակներ: Ուստի անհրաժեշտ է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքում ստեղծել հետաքրքիր և բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ և կերպարներ:

Հուսանք ներկայացված առաջարկները կհետաքրքրեն ներդնողներին:

Մեկնաբանություն
X