Վերադարձա անմոռանալի հիշողություններով. Սիրուշո (Լուսանկարներ)

>

Երգչուհի Սիրուշոն, որը այս օրերին համերգային շրջագայության է, սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել Կանադայում տեղի ունեցած մենահամերգների մասին:

«Կանադական շրջագայությունը տևեց մեկ շաբաթ, որի ընթացքում ունեցա 2 մենահամերգ: Այդ մեկ շաբաթում հասցրեցի ծանոթանալ և աշխատել հետաքրքիր մարդկանց հետ, լիցքավորվեցի հանդիսատեսի անսահման էներգիայից և Հայաստան վերադարձա անմոռանալի հիշողություններով: Շնորհակալ եմ»,- գրել է երգչուհին։

Մեկնաբանություն
X