Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել հոկեյի ֆեդերացիայի նախագահը

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆասելը։ նա նաև ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ է։ Ողջունելով հյուրին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ցանկացած մարզաձևի, իսկ հոկեյում մենք ունենք աշխարհի տարբեր առաջնություններում փայլող հայորդիներ։ Ռենե Ֆասելն էլ նկատեց, որ նույնիսկ անզեն աչքով երևում է սպորտի առաջընթացը Հայաստանում, և որ Հայաստանն իր ծանրակշիռ դերն ունի միջազգային օլիմպիական ընտանիքում։ «Ես վստահ եմ, որ մեր գործակցության ու Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ ձեր երկիրը լուրջ առաջընթաց կունենա նաև հոկեյում»,-ասաց Ռենե Ֆասելը։

Մեկնաբանություն
X