Մելիք Ադամյան հասցեում ապաքաղաքական զվարճանք էր (ֆոտոշարք)

>

Մշակույթի, սփյուռքի նախարարներին ու կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներին այդպես էլ չհանդիպեցինք Մելիք Ադամյան 2/2 հասցեում, թեև հատուկ հյուրերի ցանկը գլխավորում էին հենց նրանք։ Այստեղ երեկ Հայաստանի ու Սիրիայի հայերը հավաքվել էին «Հայկական տանիքի» տակ, երգում էին հայկական բենդերը, ներկայացնում ֆոլկլորային երգերը՝ յուրատեսակ մատուցմամբ։ Բենդ- փառատոնի իրագործման հեղինակները մի խումբ երիտասարդներ են, իսկ փառատոնի նպատակն էլ տեղացի ու սիրիահայ երիտասարդներին մի տանիքի տակ հավաքել էր։ «Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ շրջանակներում կա «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագիրը, որի շրջանակներում կան 6 երիտասարդական ակումբներ՝ կազմված տեղացի ու սիրիահայ երիտասարդներից։ Ակումբների նպատակը ինտեգրմանը նպաստելն է, ու ակումբները որոշակի պարբերականությամբ ծրագրեր են անում։ Մեր ակումբը, երբ քննարկում էր՝ ինչ կարա անի, էկավ տանիքի գաղափարը, որ մի տանիքի տակ համախմբենք տեղացի ու սիրիահայ երիտասարդների խնդիրներով զբաղվող հասարակական ու պետական սեկտրին ու հենց երիտասարդությանը։ Ու էտ ամենը անենք հայկական տարբերակով ու ներառելով բենդերի»,- վստահեցնում է կազմակերպիչներից Հայկ Մկրտչյանը։

Էլ ինչ «Հայկական տանիք»՝ առանց կոլորիտային տրամադրություն ապահովող ինտերիերի, ազգային երաժշտության, երաժշտական գործիքների ու հայկական նորահայտ բենդերի. «Արմադամ», «Ռենա Դե», «Հայասա», «Հայ Ջի», «Օլդ Բենդ», «Եթե»։ Հայկական ազգային երաժշտության նորօրինակ մատուցումը ներկաների սրտով էր, հնի ու նորի համադրությունը՝ տրամադրություն ապահովող։

Լուսանկարները՝ Hraparak.am-ի։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X