Կյանքի կանոններ Ֆրանսուա Սագանից

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ

Մեկ բուտերբրոտով եւ մեկ հաճոյախոսությամբ կինը կարող է ապրել մի ամբողջ օր:

Առողջ կնոջ համար տղամարդու հիացական հայացքն ավելի կարեւոր է, քան կալորիաներն ու դեղերը:

Հիմարությունը միշտ չէ, որ մարդուն չար է դարձնում, բայց չարությունը միշտ հիմար դարձնում է:

Անհավատարմությունն այն է, երբ ոչինչ չունես ասելու ամուսնուդ, քանի որ ամեն ինչ ասվել է մեկ ուրիշին:

Տղամարդիկ ավելի շատ խնդիրներ ունեն, քան կանայք, առաջին հերթին տղամարդիկ պետք է դիմանան կնոջ գոյությանը:

Գալիս է մի տարիք, երբ կինը պետք է գեղեցիկ լինի, որ լինի սիրելի, սակայն հետո նա պետք է սիրված լինի, որ լինի գեղեցիկ:

Զգեստի գեղեցկությունը նշանակություն չունի, երբ այն հանելու ցանկություն չի առաջացնում տղամարդու մոտ:

Պահեր են լինում, երբ ինձ բացարձակ հետաքրքիր չէ, սխալվո՞ւմ եմ արդյոք, թե ոչ:

Միայն դռները փակելով է հնարավոր տեսնել դեպի ապագան նայող պատուհանը եւ միայն անցյալի ստվերներին հրաժեշտ տալուց հետո է հնարավոր տեսնել ապագայի լույսը:

Հաճոյախոսությունը կնոջ մոտ աշխատասիրություն է արթնացնում:

Ներելը նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է:

Ես ցանկանում եմ, որ դու լինես ազատ ու երջանիկ, սակայն ես ցանկանում եմ նաեւ, որ կրծքավանդակումդ ինչ-որ մի բան շուռ գա, երբ դու մտածես իմ մասին:

Կյանքը ծովի ալիքների պես է. մեկ վերեւ է նետում, մեկ՝ ներքեւ:

Բռնեք ձեր երեխաներին բաց ձեռքերով:

Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը տղամարդավարի է իրեն պահում, տղամարդավարի եւ երեխայի պես:

Սերը ամենահաճելի, ամենաիրական, ամենաճիշտ բանն է այս աշխարհում եւ էական չէ, թե ինչպես ես դու նրա համար վճարում:

Ես հասկացա, որ չեմ կարող լինել ուրախ ընկեր այն տղամարդու համար, ում սիրել եւ սիրում եմ:

Սերը ցանկություն է ամեն ինչ կիսելու սիրած մարդու հետ:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X