Երկու ժամ շարունակ կրակ բացել հայ պատանու վրա․ թող դրա մասին խոսի Ադրբեջանը

Ադրբեջանական կողմը անընդհատ թիրախավորում էր, որ իրենց տարածքում երեխա է սպանվել, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ինքը երեխայի, խաղաղ բնակչի թիկունքում է թաքցնում իր թեժ կրակակակետերը, դրանով իսկ վտանգի տակ դնելով խաղաղ բնակչի կյանքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:

Կրակակետ, որը տեղադրված էր խաղաղ բնակիչների թիկունքում։

Իսկ այ, երբ ադրբեջանական դիպուկահարները հուլիսի 20-ին Չինարիում երկու ժամ շարունակ փորձել են խոցել մի պատանու, այդ մասին լռում են։

Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյան․

«Գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել:
Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել»։

Դա ծրագրված գործողություն է խաղաղ բնակչի, պատանու նկատմամբ, որը գնահատական է պահանջում։ Այդ մասին թող խոսեն․․․

Լռում են նաև, որ խաղաղ գյուղին հասցրել են ավերածություններ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X