Սանտա-Կլարա, մենք գալիս ենք. Մխիթարյան

Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է ամերիկյան Սանտա-Կլարա ուղևորության մասին:

Հայ ֆուտբոլիստը չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսին, որտեղ այս օրերին մանկունիացիները անցկացնում էին իրենց մարզումները.

«Շնորհակալություն և մինչ հանդիպում Լոս Անջելես: Սանտա-Կլարա, մենք գալիս ենք»,- գրել է Մխիթարյանը:

Այսօր գիշեր, «Մանչեսթեր Յունայթեդը» «International Champions Cup»-ի շրջանակում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ Սանտա Կլառայի «Լեվայս» մարզադաշտում:

Մեկնաբանություն
X