Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հանդիպումներն սկսեց հաղթանակով

Աշխարհի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվող Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Երևանում անցկացվող ստուգողական հանդիպումները մեկնարկեց հաղթանակով: Իր առաջին խաղում մեր ընտրանին հանդիպել է Ղազախստանի թիմին և հաղթել 79:67 հաշվով:

Վաղը Հայաստանը կմրցի Ալբանիայի հետ: Խաղը կկայանա ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: Հաջորդ օրը Ղազախստանը կհանդիպի Ալբանիային: Լավագույն արդյունքը գրանցած 2 հավաքականները կմրցեն նաև հուլիսի 28-ին։

Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին՝ Սլովակիայի ընտրանու հետ:

Մեկնաբանություն
X