«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժամանակ կոտրել է հակառակորդի դիմոսկրերը (տեսանյութ)

Լոնդոնի ,Արսենալի» դարպասապահ Դևիդ Օսփինան ընկերական խաղում կոտրել է «Չելսիի» խաղացող Պեդրո Ռոդրիգեսի դեմքի ոսկորները, հայտարարել է սերուցքայինների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որի խոսքերն է մեջբերել Twitter-ում «Չելսիի» էջը:

Թիմերի հանդիպումը կայացել է Պեկինում և ավարտվել 0:3 հաշվով: Խաղի 25-րդ րոպեին, փորձելով կասեցնել Պեդրոյի անցումը, Օսփինան հարվածել է նրա դեմքին :

«Կոտրվածքներն ավելի լուրջ են, քան ես էի կարծում»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություն
X