Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանն անցավ եզրափակիչ

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցավ եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցեց 23.72 արդյունքը։ Եզրափակչի մեկնարկը կտրվի վաղը։

Թենիսիստներ Արթուր Սողոյանը և Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվեցին Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չհաջողվեց կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։

Այս պահին մրցում են մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես ու Հենրիկ Երանոսյաննեը, թենիսիստներ Եվա Ավանեսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը (զուգախաղ)։

Մեկնաբանություն
X