Բասկետբոլի Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի հավաքականին

Անդորրայում ընթանում է Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի տղաների մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78-37 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Մալթայի հավաքականի հետ, հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 16:15-ին:

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 66-59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին:

Մեկնաբանություն
X