Կյանքի կանոններ Ալեքսանդր Բլոկից

Ռուս գրող

Միայն մեծ բաների մասին պետք է մտածի եւ միայն մեծ գաղափարներ իր առջեւ պետք է դնի գրողը եւ չվախենա իր թուլություններից:

Ատելությունը լավ զգացմունք է, քանի որ մոխիրներից սեր կարող է վերածնել:

Հերոսին մահը չի վախեցնի, քանի դեռ կա խենթ երազանքը:

Գիտակցումը, որ հրաշքը եղել է մեր կողքին, հետո ենք հասկանում:

Յուրքանչյուր մարդու ներսում ապրում է մի քանի մարդ, որոնք պատերազմում են միմյանց դեմ: Եվ ոչ միշտ է հաղթում արժանագույնը:

Միայն սիրահարվածը մարդ կոչվելու իրավունք ունի:

Որքան մոտ ես քեզ զգում հայրենիքիդ, այնքան ուժեղ ես նրան ընկալում՝ որպես կենդանի օրգանիզմ:

Մարդկային խիղճը ստիպում է մարդուն փնտրել ավելի լավը այս կյանքում:

Ծույլերը խանգարում են ժողովուրդների բարեկեցությանը:

Նկարչի պարտականությունը ոչ թե ապացուցելն է, այլ ցույց տալը:

Քո հայացքը թող ամուր ու պարզ լինի:

Միայն ճշմարտությունն է, որքան էլ ծանր լինի, թեթեւ:

Գրքերում միայն հեքիաթներ են, կյանքում կա միայն արձակ:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X