Կարեն Կարապետյանին վաղը Սյունիքում դժվար օր է սպասվում

Սյունիքում սպասման մեջ են։ Վաղը սպասում են Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցին։ Ճիշտ է, նա Սիսիան է գալու, բայց դա չի խանգարում, այդպես են մտածում հակամարտող կողմերը, որ մարզում առկա խնդիրները ջրի երես հանվեն։

Սյունիքում լուռ ընթացող հակամարտությունը լուծում է պահանջում։ Այդ կարծիքին են նախկին ու ներկա մարզպետների կողմնակիցները։ Տնտեսական հարցերից էլ ավելի կարևոր է խաղաղ մթնոլորտ ստեղծելը, և մարզի հարցերի լուծման բանալին փնտրել բոլորին «նույն աչքով նայելու» քաղաքականության մեջ։

Այնպես որ Կարեն Կարապետյանին վաղը դժվար օր է սպասվում։ Այցը աշխատանքային է, բայց ստեղծված իրավիճակի գորդյան հանգույցը բանալու մեջ է կայանում Սյունիքի առաջընթացի հետ կապված բոլոր հարցերը։

Կկարողանա՞ վարչապետը տարիների կարծրություն ունեցող այս հարցի լուծման համար գտնել համապատասխան լուծում։

Նոր մարզպետը, ով էլ որ լիներ, ստեղծվելու էր այս վիճակը։ Սյունիքին առանձնահատուկ մոտեցում է պետք։ Սյունիքը թշնամու դարպասն է և ներսում ստեղծված երկփեղկվածությունը կարող է կործանարար լինել։ Շատերի հետ եմ զրուցում, կարծիք հարցնում, համարյա բոլորն այսպես են ասում՝ «հուվ էլ իներ մարզպետը, մինա, սհենց էր ինիլու»։

Սրա մեջ է թաքնված կոճի ծայրը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X