Սոցփաթեթով բուժօգնություն ստացողները այլեւս պոլիկլինկա չեն դիմի

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, որով սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը ազատականացվում է։ Այժմ պետական ծառայողները դիմելու են ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել։ Լեւոն Ալթունյանն ասաց, որ պոլիկլինիկա դիմելը դիտարկում էին որպես ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ, ընդ որում՝ նոր հաստատված կարգով՝ քաղաքացիները ներկայացնելու են միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց հավաստագրի։ Սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը եւ բժշկական ապահովագրությունը։ Այս ծրագիրը փորձնական փուլում է, գործելու է վեց ամիս։

Մեկնաբանություն
X