Եթե Հանրապետության նախագահը հրաման տա, վաղը մյուս օր «Նաիրիտը» կաշխատի․ (ֆոտո, վիդեո)

>

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են։ Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ քիմիական գործարանի վերագործարկումը։

«Նաիրիտի» նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց հույսը չեն կորցնում․ «Եթե Հանրապետության նախագահը հրաման տա վաղը մյուս օր «Նաիրիտը» կաշխատի, կամք չկա։ Իրանք էտ գործարանի հումքը վաճառել են, դրա համար էլ ասում են գործարանը թալանվածա, չնայած իրանք են թալանել, դրա համար էլ գործարանը ի վիճակի չէ աշխատել»։

Կառավարությունից, ինչպես նախորդ բողոքի ակցիաների դեպքում, այս անգամ եւս որեւէ ներկայացուցիչ դուրս չեկավ, չլսեց նրանց պահանջը

Մեկնաբանություն
X