Կյանքի կանոններ Ալբերտ էյնշտեյնից

Ջանք գործադրիր ոչ թե հաջողության հասնելու համար, այլ՝ որ կյանքդ իմաստ ունենա:

Գոյություն ունի երկու անվերջանալի երեւույթ՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը, չնայած տիեզերքի վերաբերյալ ես ինչ-որ կասկածում եմ:

Երբ մայրիկը հարցնում է. «Ինչո՞ւ է այսպես թափթփված տունը», պետք է պատասխանել՝ «Միայն հիմարը մաքրության կարիք ունի, հանճարները քաոսի տիրակալն են»:

Երկու ձեւ գոյություն ունի ապրելու այս կյանքը: Առաջինը՝ որ չլինեն ոչ մի հրաշքներ, երկրորդը՝ որ ամեն ինչ այս աշխարհում հրաշք թվա:

Կյանքը նման է հեծանիվ վարելուն՝ որպեսզի հավասարակշռությունդ պահես, պետք է անդադար շարժվես:

Միայն նրանք, ովքեր աբսուրդ փորձեր են անում, կհասնեն անհավանական արդյունքի:

Ամենամեծ հիմարությունը՝ անել նույն սխալը եւ սպասել ուրիշ արդյունքի:

Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին, այն շատ արագ է գալիս:

Ես սովորեցի մահվանը նայել որպես հին պարտքի, որը ուշ թե շուտ ստիպված ես վերադարձնել:

Կյանքը իմաստ ունի, երբ նվիրում ես այն ուրիշ մարդկանց:

Մարդը, ով երբեք չի սխալվել, նշանակում է երբեւէ չի էլ փորձել որեւէ նոր բան անել:

Բոլոր մարդիկ էլ խաբում են, բայց դա վախենալու չի, քանի որ ոչ ոք չի լսում մյուսին:

Երեւակայությունը մոգական ուժ ունի եւ այն գիտելիքից կարեւոր է:

Պետք է ձգտել լինել կարեւոր, ոչ թե հաջողակ:

Վախենում եմ, որ կգա մի օր, երբ տեխնիկան մարդկային հարաբերություններին կգերազանցի, այդ ժամանակ կգա հիմարների նոր սերունդ:

Եթե ցանկանում եք երջանիկ կյանք ունենալ, պետք է կապված լինեք նպատակներին, ոչ թե մարդկանց կամ իրերին:

Ինքն իրեն գտած մարդը ազատվում է ուրիշների կարծիքներից:

Կա խնդիր եւ չկա լուծո՞ւմ, եւ բոլորը գիտեն այդ մասին, սակայն հանկարծ գալիս է մեկը, ով չգիտի, որ չկա լուծում եւ լուծում է խնդիրը:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X