«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել․ տեսանյութ

«Սասնա ծռերի» անդամ Տիգրան Մանուկյանը հետեւլով նույն խմբի անդամ Վարդան Գերավետյսնաի հայտարարությանը՝ արդեն չորրորդ օրն է հացադուլի մեջ է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Տիգրան մայրը՝ Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով, որ որդին պահանջում է, որպեսզի քաղբանտարկյալներին մի խցում պահեն կամ նրանց տրվի առանձին խցեր, որտեղ կլինեն միայնակ․ «Ես երեկ իրեն տեսակցել եմ, ինքն ասեց, որ հացադուլը պետք է։ Նա դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի «Ծռերին» առանձին խուց տանեն։ Ինքն իր խցակիցներից բոլորովին դժգոհ չի, բայց իրենք պետք է նույն քաղաքական գաղափարներ ունեցողներով մի տեղում լինեն։ Թեկուզ առանձին խցերում, իրենց պահանջը դա է»։

Տիկին Հռիփսիմեի խոսքով՝ Տիգրան Մանուկյանը իրեն լավ է զգում, քանի որ նա գաղափարով հագեցած է․ «Նրանք քաղց չեն զգում, էնքան են գաղափարով հագեցած, որ քաղց չեն զգում։ Հայրենիքի փրկության հարցն ա։ Ինքն անժամկետ հացադուլ է հայտարարել»։

Հիշեցնենք , որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

**Մանրամասները՝ տեսանյութում։ **

Մեկնաբանություն
X