Սյունիքում լարված վիճակ է․․․

Սյունիքից հայտնում են․

«Վարչապետը Սյունիքում է։ Այստեղ լարված վիճակ է։

Այս պահին Սիսիանի «Լալաներ» ռեստորանային համալիրի տարածքում ընթանում է փակ նիստ՝ վարչապետի գլխավորությամբ։

Գորիսի քաղաքապետ Ադոնց Վաչագանը և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նիստին չեն հրավիրվել։ Աղբյուրը ավելացնում է, որ վարչապետի այս մոտեցումը ավելի կսրի Սյունիքում տիրող իրավիճակը։ Այն կարող է դառնալ անկանխատեսելի։ Ավելացնում է նաև, որ մարզում մեծ հույսեր էին կապում վարչապետի հետ»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X