Կյանքի կանոններ Սանդրա Բալոկից

Մի անգամ՝ մանկությանս օրերին, ես հարբեցի, ծնողներս ինձ ընկած գտան դպրոցի հատակին: Ես ուշքի եկա միայն հիվանդանոցում, դրանից հետո ես չեմ խմում:

Հայրս միակ մարդն էր մեր փոքրիկ թաղամասում, ով տեսախցիկ ուներ, եւ ես փոքրիկ ֆիլմեր էի նկարահանում բակի ընկերներիս հետ: Ես ֆիլմերիս թե՛ ռեժիսորն էի, թե՛ սցենարիստը, եւ թե՛ պրոդյուսերը:

Ինձ տարօրինակ է թվում, որ աննորմալ են համարում այն կնոջը, ով երբեւէ չի ամուսնացել, բայց նորմալ նրան՝ ով դա արել է ութ անգամ:

Ես բաս-կիթառ եմ նվագում երաժիշտ ընկերներիս հետ հանդիպման ժամանակ:

Պրոդյուսեր դառնալուց հետո ես ավելի ճշտապահ դարձա, հիմա երբեւէ չեմ ուշանում ֆիլմի նկարահանումներից:

Երբ լրացավ 30 ամյակս, ծանոթներս խոսում էին, որ ես սիրո չարժանացա, սակայն ինձ այնպիսի մեծ սեր բաժին հասավ, որ մտածում էի՝ արժանի՞ եմ արդյոք:

Երբ ետ եմ նայում, ոչինչ չեմ ուզում փոխել իմ նախկին սիրավեպերում:

Երբ նայում եմ Քիանու Ռիվզի աչքերի մեջ, համոզվում եմ, որ նրա հոգում ինձ համար միշտ տաքուկ անկյուն կգտնվի:

Ես հիմա ինձ զգում եմ, ինչպես 30 տարեկանում, միայն թե ես հիմա ավելի իմաստուն եմ:

Ես ինձ այնքան երջանիկ եմ զգում, որ ոչ մի դեպքում չէի ցանկանա ժամանակը ետ տալ:

Ես երբեք չեմ ցանկացել ամուսնանալ: Իմ կարծիքով՝ ամուսնությունը իր դարն ապրել է:

Արդյոք շա՞տ գիտեք այնպիսի ընտանիքներ, որոնցով կարող եք հիանալ: Շա՞տ են ամուսնացած տղամարդիկ կամ կանայք, ովքեր կարող են ասել. «Աստված իմ, որքան լավ փոխհարաբերություններ ես ունեմ իմ ընտանիքում»:

Ես հուսով եմ՝ երբ լրանա վաթսուն ամյակս, ես կարող եմ ասել.«Երջանիկ եմ, քանի որ սիրված եմ եւ առողջ»:

Պետք է ինքնուրույն հասնել ամեն ինչի, այդ ժամանակ ստիպված չես լինի ամուսնանալ հանուն փողի, այլ դա կանես հանուն սիրո:

Ես պաշտում եմ սիրային նամակներ գրել:

Ես հասկացա, որ անհնար է հասնել կատարելության, իսկ որ կարողանաս պահել հանրաճանաչ լինելդ, պետք է պարզապես շատ աշխատես:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X