«Ան Նուսրան» լքել է Լիբանան

>

Լիբանանը մաքրված է «Ջըբհատ ան Նուսրա» խմբավորման գրոհայիններից: Խմբավորման վերջին զինյալներից մաքրվել է Էրսալի շրջանը եւ հանձնվել լիբանանյան օրինական բանակի հսկողությանը: Օպերացիան իրականացրել են լիբանանյան կառավարական բանակի եւ հզբոլլահականների համատեղ ուժերով: Հզբոլլահականները դեռ կշարունակեն տարածքում հսկողություն իրականացնել գրոհայինների հետդարձը բացառելու համար: Այս մասին հայտնում է «Ալ Մայադին» հեռուստակայանը: Հեռուստակայանը սա համարում է Լիբանանի հաղթանակը ահաբեկչության հանդեպ, քանի որ արդեն երեք տարի լիբանանա-սիրիական սահմանին գտնվող Էրսալը թիրախ էր ԻՊ եւ Ան Նուսրա խմբավորումների համար: Հաղորդվում է, որ նահանջող գրոհայինները զինվորականների են գերի վերցրել: Նշվում է, որ առաջիկայում կվերականգնվի բնականոն կյանքը եւ կսկսեն աշխատել քաղաքացիական վարչական մարմինները:

Մեկնաբանություն
X