Շաբաթվա 10 ամենավատ աստղային զգեստները՝ ըստ cosmo-ի (ՖՈՏՈ)

>

Ուրախ դիմակահանդես, թե ծովափնյա երեկույթ աստղային կարմիր գորգին: cosmo-ն կազմել է այս շաբաթվա ամենավատ աստղային զգեստների տասնյակը:

Ռիհաննա

Ռիհաննայի զգեստը վատ չէր դիտվի դիմակահանդեսի ժամանակ, մինչդեռ աստղային կարմիր գորգին այն այլ երեույթ է, քանի որ զգեստի վրա փայլն ու թավիշը ակնհայտորեն շատ են:

Էշլի Գրեմ

Տարօրինակ ուսային բացվածքով սպորտային զգեստը, որը կրել է Էշլի Գրեմն այս շաբաթ, մասնագետների կարծիքով՝ անխղճաբար բաժանել են նրա ոտքերը երկու մասի: Էշլիի դիզայների արձակուրդ գնալու ժամանակն է թերեւս:

Բելլա Տորն

Դժվար է ասել՝ սա գրանժ է, թե բարեւ 2006 թվական: Կամ էլ պարզապես Բելլան քնած է մնացել եւ արթնանալուց հետո միայն հասցրել է վերնազգեստ հագնել եւ ջինսե շորտեր: Ինչ որ բան ամեն դեպքում այն չի եղել նրա մոտ:

Քրիսսի Մեթց

Մենք չգիտենք՝ ով է ընտրել այս զգեստը Քրիսսիի համար, սակայն նա պետք է լրջորեն մտածի, թե այս զգեստը նրան խորհուրդ տվողը ինչքանով է պիտանելի զգեստի եւ ճաշակի հարցերում՝ որպես մասնագետ:

Ջեսս Վուդլի

Սպորտային տաբատ, ձիգ սպորտային վերնազգեստ, կոպիտ սպորտային կոշիկներ եւ դրա հետ պանամա: Նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչն է ստիպել, որ Ջեսը նման ընտրություն կատարի:

Հոլլի Բերի

Հոլլիի բլուզը ծածկել է հասարակությունից նրա հիանալի կազմվածքը եւ վերադարձ դեպի 2000-ականներ տեսքը տվել նրան:

Այրլենդ Բոլդուին

Նկատվող մերկ կուրծքը եւ բազմոցային թավիշը…. Այրլենդը ինչ- որ չափն անցել է այս հագուստով։

Հեյլի Սթեյնֆիլդ

Բոտֆորտները կամ զգեստը … Երեւի այսպիսի երկընտրանքի առաջ է կանգած եղել Հեյլին հասարակության մեջ դուրս գալուց առաջ, որպեսզի գրոտեսքային դիմակահանդեսային տեսք չունենա՝ նորաձեւ կերպարի փոխարեն:

Ջեսսի Օչոա

Ջեսսիի զգեստը հիանալի կարելի է համարել, եթե գնալու է լողափային երեկույթի: Սակայն այն ակնհայտորեն կինոպրեմիերայի համար նախատեսված չէ

Քորթնի Ստոդեն

Փայլուն սպորտային կոստյում, որի ներքեւի հատվածն ասես կտրված լինի: Զարմանալի է, բայց այս զգեստով Քորթին գնացել է հանդիպման:

Մեկնաբանություն
X