Բերք կա, վաճառք չկա․ ֆոտոշարք

>

Այսօր Երեւանի Կենտրոն համայնքում վերաբացվեց գյուղմթերքների երկրորդ տոնավաճառը։ Այստեղ ներկայացված էին շուրջ 80 տնտեսություններ, որոնց թիվը կավելանա մինչև 120-130, իսկ Կասյան փողոցի վերին հատվածում գործող շուկայում դրանց թիվը հասնում է 160-ի:

Տոնավաճառի բացմանը ներկա էին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։

Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ այստեղ վաճառք չի լինում ի տարբերություն Կասյան փողոցի տոնավաճառի, սակայն այնտեղ էլ տեղ չկա, որպեսզի կարողանան այնտեղ իրականացնել իրենց վաճառքը։ Այս տարվա բերքից էլ գոհ են, սակայն վաճառք չկա։

Երեւանցիներն էլ նշում էին, որ գներից դժգոհ չեն եւ իրենց առավել հաճելի է անձամբ գյուցացիներից գնել թարմ մթերք։

Մեկնաբանություն
X