Երիտասարդներն աղբամաններ են տեղադրում Հրազդան քաղաքում

>

«Մաքուր պահենք մեր քաղաքը, քանի որ քաղաքը մեր տունն է». այս կարագախոսով «Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպությունը հուլիսի 29-ին անմասն չմնալով համապետական շաբաթօրյակից, նախաձեռնեց իր ծրագրերից ամենակարևորներից մեկը՝ մաքրման և աղբահանման աշխատանքներ Հրազդան քաղաքի երկու զբոսայգիներում և չորս թաղամասերում:

Մաքրման և աղբահանման աշխատանքները ավարտելուց հետո նշված վայրերում 35 աղբամաններ տեղադրվեցին. «Մենք տարբեր ծրագրեր ունենք քաղաքի զարգացման համար: Նախաձեռնություններից մեկն էլ աղբամանների տեղադրումն է, որն շարունակական բնույթ կկրի: Որ թաղամասերում աղբամաններ էինք տեղադրում բնակիչները մոտենում էին, մեզ օգնում, հարցնում էին՝ ինչի կարիք կա:

Մեզ աջակցում են քաղաքային իշխանությունները, թաղամասերի բնակիչները և տարբեր կազմակերպություններ»,- ասաց «Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպություն անդամ Արման Մհերյանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X