Նեյմարը բուժզննում կանցնի

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը օգոստոսի 2-ին կանցնի բուժզննում՝ «Փարիզ Սեն Ժերմեն» ակումբ տեղափոխվելու համար: Այս մասին գրում է Marca-ն: Այդ ժամանակ էլ նա կհանդիպի փարիզյան ակումբի նախագահ Նասեր ալ-Հալեաֆիի հետ:

Փարիզյան այդ ակումբ տեղափոխվելու համար Նեյմարը պայմանագիր կստորագրի «Qatar Sports Investments» ընկերության հետ, որը հանդիսանում է ֆրանսիական ակումբի սեփականատերը: Պայմանագրի համաձայն, նա կդառնա Աշխարհի հաջորդ տարվա ֆուտբոլի առաջնության Քաթարյան դեսպանը եւ կստանա €300 միլիոն հինգ տարվա համար: Իսկ «Փարիզ Սեն Ժերմեն» ակումբը նրան կգնի €222 միլիոնով:

Մեկնաբանություն
X