Ժան Ռենոն դարձավ 69 տարեկան

>

Հուլիսի 30-ին ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Ռենոն տոնեց իր կյանքի 69-րդ տարեդարձը: Ժամանակակից կինեմատոգրաֆի ամենափայլուն դեմքերից մեկը հանդիսացող Ռենոն ծնվել է Կասաբլանկայում: Կյանքի առաջին տարիներին կրել է Խուան Մորենո անունը, սակայն ծնողները, մտավախություն ունենալով գեներալ Ֆրանկոյի հալածանքներից, տեղափոխվել են Մարոկկո, ապա Ֆրանսիա եւ այստեղ էլ տեղի է ունեցել անվանափոխությունը Մորենոների: Ֆրանսիայում երիտասարդ Ռենոն սկսում է յուրացնել դերասանի մասնագիտությունը, սակայն սկզբում ամեն բան այնքան էլ հաջող չի ընթանում: Ժան Ռենոյի մասնագիտական վերելքում բեկումնային է դառնում Լյուք Բեսսոնի հետ հանդիպումը:

Մի քանի տարի Ռենոն դարձավ Բեսսոնի էկրանային դեմքը:Մինչ այժմ էլ Ռենոն աշխատում է Եվրոպայում եւ Հոլիվուդում տարբեր ֆիլմերում կերպարներ մարմնավորելով: Ու չնայած Բեսսոնի հետ ճամփաները բաժանվել են, սակայն ասում են, որ նորմալ հարաբերությունները պահպանվել են ցայժմ:

Մեկնաբանություն
X