Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին ազատ են արձակել գրավի դիմաց

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Անխել Մարիա Վիլյարան ազատ է արձակվել 300 հազար եվրո գրավի դիմնաց: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Վիլյարային սակայն անձնագիրը չեն վերադարձրել եւ պարտավորեցրել են ամեն օր ներկայանալ ոստիկանություն, ինչպես նաեւ նրան տվել են հատուկ հեռախոս, որը միշտ պարտավոր է կրել իր մոտ եւ որի օգնությամբ հնարավոր է հետեւել թե ուր է գնում նա:

Վիլյարան, նրա որդի Գորկան եւ եւս մի քանի հոգի RFEF-ի բարձրաստիճան պաշտոնյաներից ձերբակալվել էին հուլիսի 18-ին տեղի ունեցած հակակոռուպցիոն ռեյդի ժամանակ: Պաշտոնյաները կասկածվում են միտումնավոր կերպով միջոցներ փոշիացնելու շորթման, փաստաթղթերի կեղծման եւ այլ հանցանքների մեջ, որոնց հանրագումարում հասցվել է մոտ 45 միլիոն եվրոյի վնաս:

Մեկնաբանություն
X