Բարսելոնա վերադառնալու փոխարեն Նեյմարը շարունակում է հանգիստը Դուբայում․ տեսանյութ, ֆոտո

>

Բարսելոնայի և Բրազիլիայի ֆուտբոլի Ազգային հավաքականի ֆոտբոլիստ Նեյմարը, որն այսօր պետք է վերադառնար Բարսելոնա, գտնվում է Դուբայում։

Sport.fr-ը գրում է, որ ֆուտբոլիստը Դուբայից մեկնել է Փարիզ։

Նշենք, որ Նեյմարը երեկ Շանհայում ներկա է եղել NIKE-ի միջոցառմանը։

Հիշեցնենք, որ Marca-ն օրերս գրել էր, որ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը օգոստոսի 2-ին կանցնի բուժզննում՝ «Փարիզ Սեն Ժերմեն» ակումբ տեղափոխվելու համար: Այդ ժամանակ էլ նա կհանդիպի փարիզյան ակումբի նախագահ Նասեր ալ-Հալեաֆիի հետ:

Բրազիլացի ֆուտբոլիստը հրապարակել է տեսանյութ եւ լուսանկար։

Մեկնաբանություն
X