Երբ հարկայինի շենքում արգելեցին փող աշխատելը, բացեցին այդ «խանութը» (ֆոտո)

>

Օրերս մեր թղթակիցը նկատել է, թե ինչպես Մաշտոցի հարկային տեսչության կողքը ծվարել է «գարաժանման» մի խանութ, որտեղ հարկային հաշվետվություններ են վաճառում: Պարզվում է՝ այս խանութը վաղուց գոյություն ունի, ավելին՝ հարկայինից ուղարկում են հարեւանությամբ գործող «գարաժից» բլանկ գնելու: Մաշտոցի հարկային այցելող տնտեսվարողներն էլ կատակում են, թե երբ հարկայինի շենքում արգելեցին փող աշխատելը, բացեցին այդ «խանութը»՝ ստեղծելով շենքից եւ աշխատանքից դուրս քաղաքակիրթ կոռուպցիայի մեխանիզմ:

Մեկնաբանություն
X