Կյանքի կանոններ Վիլյամ Սոմերսեթ Մոեմից

Անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների եւ պիեսների հեղինակ, որոնցից հատկապես աչքի են ընկնում՝ «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage, 1915; թարգմանվել է հայերեն), «Լուսին եւ վեցպենսանոց» (The Moon and Sixpence, 1919, թարգմանվել է հայերեն), «Թատրոն» (Theatre, 1937, թարգմանվել է հայերեն) վեպերը, «Անձրև» պատմվածքը եւ այլն։

Որքան էլ հերքենք, հոգու խորքում բոլորս էլ գիտենք, որ այն ինչ մեզ հետ տեղի է ունենում, արժանացել ենք:

Այդ միայն տղամարդու համար է կինը հանելուկ, կինը կնոջը շատ լավ է հասկանում:

Կնոջ համար իր ազդեցությունն ավելի կարեւոր է, քան սերը: Ընդ որում, էական չէ, թե ում կիշխի՝ ամուսնուն, որդուն կամ էլ սիրեկանին:

Կնոջ շողոքորթությունից ավելի վատ բան չկա, սակայն այդ շողոքորթության անհրաժեշտությունը մեզանում այնքան մեծ է, որ մենք կարող ենք դրա ստրուկը դառնալ:

Երբ մարդը մոտ չէ, նրան իդեալականացնում ենք, հեռավորության վրա զգացմունքները սրվում են, իսկ երբ նորից տեսնում ես նրան, զարմանում ես, թե ի՞նչ էիր գտել նրա մեջ:

Մարդիկ առեղծվածային են, մի բան հաստատ է՝ դու ոչ մեկի մասին ոչինչ չգիտես:

Որքան տխուր է նայել կնոջը, որին դու մի ժամանակ սիրել ես ամբողջ սրտով: Այնպես ես սիրել, որ ոչ մի րոպե չես պատկերացրել առանց նրա: Իսկ հետո նայել ու հասկանալ, որ մի փոքր անգամ չես տխրի, եթե այլեւս երբեք չտեսնես նրան: Սիրո ողբերգությունը անտարբերությունն է:

Ես բնածին հավատ չունեմ մարդկանց նկատմամբ, ավելի շատ հակված եմ նրանցից վատ բան սպասելու, քան՝ լավ:

Կյանքը այն է, թե ինչպես ենք մենք նրան վերաբերվում:

Սերը միշտ էլ կույր է եւ չկա ավելի տանջալի մի բան, քան գիտակցումը, որ նրան ում սիրում ես, արժանի չէ քո սիրուն:

Զավեշտալին այս կյանքում այն է, երբ դու չես հրաժարվում վերցնել ցանկացած բան, քան լավագույնը։ Շատ հաճախ հենց դա էլ ստանում ես, բացի լավագույնից:

Մարդը, ում մասին լեգենդներ են պատմում, ստանում է անմահության անձնագիր:

Չկա այս կյանքում ավելի մեծ տանջանք, քան միեւնույն ժամանակ սիրելն ու ատելը:

Աշխարհը իմ մտքերից եւ իմ զգացմունքներից է ստեղծված, մնացած ամեն ինչ միրաժ է, միայն երեւակայություն:

Հարցեր մի տուր եւ չես լսի սուտ:

Լավ հագնված մարդն այն մարդն է, ում հագուստը աննկատ է:

Որքան հեշտ է ապրելը, խոզություն ես անում, ներողություն ես խնդրում, ներվում եւ անցնում ես առաջ:

Այն Աստվածը, որը հասկանալի է, արդեն Աստված չէ:

Իմաստությունն այն է, որ վերցնես մարդկանցից լավագույնը եւ վատի հանդեպ համբերատար լինես:

Կատարելությունը մի բացասական կողմ ունի, կարող է հոգնեցնել:

Խլեք մարդուց հույսը եւ նա այլեւս ոչինչ չի ունենա:

Մարդկանց մեծամասնությունն ապրում է այն կյանքով, որը նրան ստիպել են:

Եթե պիեսը վատն է, դերասանի խաղը չի փրկի:

Նա հիասքանչ էր խոսում, նա հիմարություն էր ասում:

Վախենալու է, երբ մարդիկ ովքեր տաղանդ չունեն, համառորեն զբաղվում են արվեստով:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X