Անգլիայում ֆուտբոլի նոր սեզոնի հետ տուգանայինների նոր համակարգ կսահմանվի

Անգլիայում 2017/18 ֆուտբոլային սեզոնի մեկնարկի հետ կկիրառվի հետհանդիպումային տուգանային հարվածների նոր համակարգ: Այն ստացել է ABBA անունը: Ներկայումս հետհանդիպումային տուգանայինները հարվածում են նախ մի թիմը, ապա մյուսը եւ այսպես հաջորդիվ: Նոր համակարգով, 11-մետրանոց տուգանայինները կհիշեցնեն թենիսի թայ-բրեյք հարվածները:

Այսինքն առաջին հարվածից հետո նախ առաջին եւ ապա երկրորդ թիմերը իրար հետեւից երկուական հարվածի իրավունք կունենան: Ընդ որում այնպես է կազմակերպվելու, որ երկու թիմերի հարվածների հանրագումարը լինի հինգ: Ենթադրվում է, որ այս կերպ հոգեբանական սթրեսը երկրորդ տեղն ընկած թիմի համար ավելի քիչ կլինի:

Մեկնաբանություն
X