Կյանքի կանոններ Ֆրանսուա Ռաբլեից

Վերածննդի դրաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկը, «Գարգանտյուա եւ Պանտագրյուել» (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel, hh 1-5, 1533-1564) վեպի հեղինակ։ Վեպում, որը անվանվել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան», Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական եւ քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը եւ կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։

Մարդու գինն այնքան է, որքան նա ինքն իրեն գնահատում է:

Երեխաների մեջ արթնանում է այն, ինչը մեռնում է ծնողների մեջ, իսկ թոռների մեջ այն՝ ինչը մեռնում է երեխաների մեջ:

Ի՞նչն է աշխարհում ամենատրամաբանական բանը՝ ժամանակը:

Ճակատագրին հնազանդվողին բերում են, անհնազանդին՝ քարշ տալիս:

Փողի պակասը անտանելի դժբախտություն է:

Պարկեշտ եւ ադեկվատ մարդիկ կարող են հավատալ այն ամենին, ինչ լսում եւ կարդում են:

Պարկն առանց աղբի չի լինում:

Չէ որ մարդուն բնորոշ է ծիծաղը:

Ժամերը հաշվելը ժամանակի ամենամեծ կորուստն է:

Առավոտյան օգտակար է խմելը:

Ով շտապում է հասնել երջանկությանը, չպետք է ծանրացնի իր բեռը:

Միայն սրիկաներն են կարողանում փող կուտակել:

Այս աշխարհում ավելի շատ են մոլորյալները, քան մարդիկ:

Շունը ամենափիլիսոփայական կենդանին է այս աշխարհում:

Եղե՞լ է, որ դատարկեք շիշը, իսկ հիշո՞ւմ եք՝ որքան հաճույք է այն ձեզ պատճառել:

Շատ միջոցներ կան, որոնք կստիպեն կնոջը խոսել, սակայն չկա որեւէ միջոց, որ կստիպի նրան լռել:

Երբ Դիոգենեսին հարցրին՝ ե՞րբ պետք է մարդ հաց ուտի, նա պատասխանեց. «Հարուստը, երբ ախորժակ ունի, աղքատը՝ երբ փող»:

Ժամանակից ավելի թանկ ոչինչ չկա, օգտագործիր այն բարի գործերի համար:

Պետություններն այն ժամանակ երջանիկ կլինեն, երբ արքաները փիլիսոփա դառնան, կամ փիլիսոփաները՝ արքաներ:

Ով համբերատար սպասում է, նա միշտ պարգեւ է ստանում:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X