Միջադեպ «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ (տեսանյութ)

«Սասնա ծռերի» անդամներից 14-ի գործով դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր ոչ միայն սանկցիա կիրառեց փաստաբանների նկատմամբ՝ դիմելով ՓՊ նրանց պատասխանատվության ենթարկելու համար, այլ նաեւ ապակուց այս կողմ գտնվող «Սասնա ծռերի» համակիրներից երկուսի նկատմամբ։ Նրանք հեռացվեցին նիստերի դահլիճից մինչեւ դատավարության ավարտը:

Ըստ դատական կարգադրիչի գրության՝ ապակե պատնեշից այսկողմ գտնվող կինը պարբերաբար անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ է հնչեցրել դատարանի հասցեին:

Կինը, սակայն, պնդում էր, որ կարգադրիչը սուտ է խոսում, ինքը չի հայհոյել: Դատարանի կարգադրիչները կնոջը դուրս հրավիրեցին: Ամբաստանյալների պաշտպանները առարկեցին դատարանի որոշման դեմ, ասելով, որ նա ապակե պատնեշից այսկողմ չէր կարող լսել, թե ինչ են ասում քաղաքացիները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X