Պատմության ամենից հայտնի սիրուհիները.18+ (տեսանյութ)

Վալերիա Մեսալինա, Մարքիզուհի դե Պոմպադուր, Այսիդորա Դունկան, Եվա Բրաուն, Կլեոպատրա, Տաիսիա Աթենացի, Էլիզաբետ Բատորի, Մերլին Մոնրո եւ էլի շատ կանայք, որոնք հետք են թողել պատմության մեջ ոչ միայն իրենց սուր խելքով, ինտրիգայնությամբ, այլ նաեւ որպես պատմության ամենահայտնի սիրուհիներ: Ասում են, որ նրանք այնքան էլ գեղեցիկ չեն եղել իրականում, սակայն հայտնվելով պատմության մեջ որպես վառ կերպարներ տղամարդկանց կողքին, կարողացել են կախարդել նրանց եւ դարձնել իրենց կամակատարը: Մեսալինայի մասին, օրինակ, ասում են, որ այնքան վարպետորեն է կարողացել գերել կայրս ամուսնուն, որ վերջինս չի հավատացել, որ կինը իր մարմնական ցանկություններին հագուրդ է տալիս Հին Հռոմի ամենից հայտնի հասարակաց տներից մեկում որպես կուրտիզանուհի հանդես գալով, իսկ Լուսավորյալ Եվրոպայի սիրտը համարվող Ֆրանսիայում մարքիզուհի դե Պոմպադուրը մի ողջ դարաշրջան եղել է Ֆրանսիայի փաստացի տերն ու տնօրենը: Հուլիոս Կեսարի համար էլ Կլեոպատրան համեստ էր, մինչդեռ Մարկոս Անտոնիոսը նրան համարում էր մարմնական ցանկությունների մարմնացում: Ովքեր են նրանք, ինչ գաղտնիքներ կան նրանց հետ կապված, եւ արդյոք բոլոր լեգենդներն են ճիշտ, որ հյուսվել են նրանց շուրջ: Պատմությունը խնամքով շատ բան է թաքցնում այս ճակատագրական սիրուհիների մասին, որոնք կամ իրենց սիրեցյալներին բարձրացրել են մինչեւ փառքի գագաթներ, կամ՝ կործանել:

Մեկնաբանություն
X