Քաղաքականություն

Մեկ միլիոն դոլար կտակի շուրջ․․․

Բնական է, լավ զգացի, երբ իմացա, որ ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար, որպեսզի ուսանողների համար 500 տեղանոց հանրակացարան կառուցվի։ Այդ մասին գրել է Ասպարեզ թերթը։

Երկիր թերթը անդրադարձել է այդ իրողությանը «ՀՅԴ-ական Գուրգեն Ասատուրյանի կտակի գումարով ԵՊՀ-ն 500 ուսանողի համար հանրակացարան է կառուցում» վերտառությամբ։

Կարծում եմ զգայուն լինել պետք չի, որպեսզի ցավ զգաս, որ բարեգործությունը ևս կուսակցությունների են բաժանում։

Հայ, քրիստոնյա մարդը, բարեգործություն է արել և պարտադիր չէ հիշեցնել, որ բարեգործություն անողը դաշնակցության անդամ է, առավել ևս կոմիտեության վաստակավոր անդամ։

Հայ ենք, քրիստոնյա ենք, բարեգործություն ենք անում, պարտադիր չի շեշտել, որ բարեգործություն անողը որ կուսակցությունից է։ Հայը հայի համար։

Գուցե ավելի նուրբ եմ մոտենում հարցին․ եթե անգամ ամերիկացին օգներ հային, կգրեինք ազգությունը, բայց ոչ կուսակցությունը, իսկ հայը հային․․․

Այն դեպքում, բարեգործությունը ազգություն, կուսակցություն ու ամենակարևորը՝ սահմաններ չի ճանաչում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X