Թե ինչպես է Կոմիտասի աշակերտը լացացրել թուրքին․․․

Հուշերի պատառիկներ կան, որոնց կողքով անտարբեր անցնել չես կարող։

Նման մի պատառիկ մեզ է ներկայացնում Աիդա Ներսիսյանը․ այն վերցրել է Սիսակ Առաքելյանի էջից։

Սիսակ Առաքելյանը Վահան տեր Առաքելյանի եղբոր ծոռն է։ Իսկ Վահան տեր Առաքելյանը Կոմիտասի աշակերտն է, ով թողել է արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին («Անհիշաչար մարդը», «Կոմիտաս», ժողովածուներ, 1931)։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի սպա, Կոմիտասի աշակերտ Վահան Տեր-Առաքելյանը գերի է ընկնում թուրքերի ձեռքը: Երեք ասկյարի հանձնարարում են տանել դաշտ ու գնդակահարել: Երբ տեղ են հասնում, ասկյարներից մեկը Տեր-Առաքելյանին հարցնում է, թե մեռնելուց առաջ ի՞նչ խնդրանք ունի։ Նա խնդրում է թույլ տալ իրեն մի երգ երգել: Թույլ են տալիս: Մեջքով՝ դեպի զինվորները, երեսը՝ դեպի դաշտերը, ծառերը, ծաղիկները, սարերն ու ձորերը, Տեր-Առաքելյանը երգում է «Դլե յաման»-ը: Երբ վերջացնում է, շուռ է գալիս դեպի թուրք զինվորները՝ ասելու, որ կարող են գործի անցնել: Եվ տեսնում է, որ երեք զինվորների աչքերից էլ աղբյուրի պես արցունք է վազում: Զինվորներից մեկը, որ գլխավորն է լինում, ասում է. «Գնա', ախպեր ջան, կյանքդ քեզ հալալ, էդպես երգողի վրա մեր ձեռքը չի բարձրանա: Գնա', ուր աչքդ կկտրի»:

Մեկնաբանություն
X