Դատախազը հայհոյում է ճանապարհը փակած ցուցարարներից մեկին․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երեւան-Իջեւան ավտոճանապարհը․ Նրանք պահանջում են թույլատրել օգտվել մոտակա անտառներից, քանի որ փայտի գործը միակ ապրուստի միջոցն է։

Այդ ընթացքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ դեպքի վայր ժամանած դատախազը հայհոյել է ցուցարարներից մեկին, ով ելույթ էր ունեցել եւ արժանացել հավաքվածների ծափերին: «Այդ մարդը կոչ էր անում պայքարի։ Ես տենց չեմ լսել, որովհետեւ բարձացել էի վերև։ Ծափերը որ լսեցի, իջա, տեսա տենց ա անում»։

Հ․Գ. «Հրապարակի» տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է դատախազը հայհոյում։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X