Կյանքի կանոններ Ֆյոդոր Բոնդարչուկից

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես կյանքս մի մեծ խճանկար լինի, իսկ հեռուստատեսությունը այդ խճանկարի մի փոքր մասն է միայն:

Եթե դու գիտես, թե ինչ ես ուզում անել այս կյանքում, պարզապես պետք է կույր քայլել դեպի նպատակը, անդադար, ամեն վայրկյան:

Ես ոչ մեկի հետ չեմ մրցում, միայն ինքս ինձ հետ:

Նկարահանելու ցանկությունը, էմոցիաներից ազատվելու, դրանք ուրիշների հետ կիսելու փորձ է:

Եթե կա ընկեր, որին կարող ես վստահել ու ով թիկունք կլինի դժվար պահին, հրաշալի է:

Նախկինում ես բազմաթիվ ընկերներ ունեի, հիմա՝ ձեռքս երեք մատներն էլ չի բավականացնի, եւ դա ճիշտ է:

Ես վաղուց տրամադրված չեմ հոգիս բացել որեւէ մեկի առաջ ու խոստովանություն անել:

Հնարավոր է մի տասը տարի հետո ես սենտիմենտալ անկեղծության պահեր ունենամ:

Սիգարի մասին զրույցներ՝ խնդրեմ, ո՛չ ավելին:

Բոլորը գիտեն, որ ես սցենարին հետեւելով եմ նկարահանում եւ երբեւէ չեմ շեղվում, եթե սցենարի մեջ գրված լինի՝ երկնուքմ ամպ կար կուտակված, ինձ մոտ երկնքում ամպ կլինի:

Կինոարտադրություն մտան այն մարդիկ, ովքեր ծույլ չէին, մեկ-երկու եւ կինոն պատրաստ է: Հանդիսատեսն այդպիսի ֆիլմերը չընդունեց, թափոն եղավ: Իսկ հետո նաեւ տնտեսական ճգնաժամ: Հիմա պետք է փորձենք նորից հանդիսատես գրավել:

Իմ նկարահանող խումբը իմ ընտանիքն է:

Կինոն հասարակության անկեղծության մի ձեւ է:

Այս կյանքում, կարծում եմ, կարող են ինձ համարել պարկեշտ մարդ, իսկ դա ինձ համար ավելի կարեւոր է, քան իմ կյանքը արվեստում:

Ռուս տղամարդիկ եթե ոչ սենտիմենտալ, ապա նրբազգաց են հաստատ: Արեւածագին կամ մայրամուտին լաց լինել ընդունակ է միայն ռուս տղամարդը:

Կան շատ հարուստներ, ովքեր տառապում են խնդիրների պատճառով, եւ կան առանց գրոշի մարդի, ովքեր բացարձակ երջանիկ են:

Ինձ մոտ է 19-րդ դարը, պատիվը, անհավանական բարձր կրթությունը, բարձր գրական ոճը, ֆանտաստիկ հումորի զգացումը: Երբ կարդում եմ այդ տարիները նամակները, զարմանում եմ մշակույթի, սարկազմի, դաստիարակության վրա:

Հեքիաթներ են, որ ստեղծագործող մարդը պետք է խմի կամ էլ թմրանյութեր չարաշահի:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X