Սուրենյանի հետ ընկերություն արա, բայց ջերմաչափը ձեռիցդ մի գցի...

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջը հարուստ է շոգի թեմայով գրառումներով։

Անասելի շոգին մարդիկ դիմակայում են հումորով՝ «Սուրենյան, մի քիչ թուլացրու արևի պուլդ»։ Ինքն էլ՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը, լավ հումոր ունի և հետ չի մնում գրառում անողներից։ «Որքան շոգը սաստկանում է, այնքան շոգի համար ինձ մեղադրող քոմենթները ավելանում են)))))»,- կատակում է։ Ներկայացնենք որոշ գրառումներ․

Gagik Mamulyan

Սուրենյանի հետ ընկերություն արա, բայց ջերմաչափը ձեռիցդ մի գցի...

Մարիամ Խաչատրյան
Ջերմաչափը Սուրենյանից հեռու չի ընկնի

Արամ Մանուկյան
Ծիծակ համարներով շոգա ։

Սանասար Կարապետյան

Ձմեռն էլ՝ Surenyan ի հետ ընկերություն արա. բայց ջերմաչափը միշտ թևիդ տակը պահի)))))

Մխիթարյան Մուշեղ

Մարդ կա առաջարկում է դասերը դադարեցնել։ Երևի մոռացելա, որ արձակուրդա․․․

Արմեն Դավթյան

Հարգելի պարոն Սուրենյան, ասենք մի որևէ տոն է, ասենք ծննդյան օր մեկ- երկու փոքրիկ բաժակով օղին վնաս կտա՞:

Միհր Ավագյան

Սուրենյան, փրկեա մեզ ի շոգեն

Lilit Sargsyan
Արարատյան դաշտավայրի ժողովուրդը ինչի՞ա միշտ սենց պատժվում: Ջհաննամ գոնե ռեկորդ խփենք

Davit Davtyan

Սուրենյան մեռնում եմ փրկիիիիիիիիիի, 3 օրա չեմ քնել

Armen Ghazaryan
Ապե, էդ որ 42 եք ասում, բա էն մնացած 5-6 աստիճամը ուր ա էթում, ձեր քյա՞րնա․․․

Karen Manukyan

Պարոն Սուրենյան, հնարավոր է այս ձմեռ էլ մինուս 33 լինի ու ամպլիտուդահար լինենք (-33...+42 "75")?

Gayane Vardanyan

Ախպեր, էլ օյի՞ն ունես մեր գլխին անես, քանի կար ձմեռը․․․ հիմա էլ հիմա։

Antonyan Lilit

Տեսնես ինչիցա , որ մենակ շաբաթ ու կիրակի օրերինա բարձրանում...իսկ աշխատանքային օրերին ոչ մի կերպ չի բարձրանում ...

Edgar Meli

Մի ասեք + 40 էլի, խնդալու է արդեն , մեկա չենք հավատում

Արմեն Հակոբյան

Երանի Ադամին ու Եվային, որ շոգի դեմ թփով էին պայքարում։

Naira Nersisyan

Սուրենյան ջան հենց դարձար պետ ամառ ձմեռ խառնվեց

Jane Porter Ձմեռը մառոզզ ես անում...
Ամառն էլ տժժվժժիկ...

ՀԳ Գագիկ Սուրենյանն արձագանքեց՝ լավ էլ փունջ է ստացվել․․․

Հրաշալի է, երբ մարդ հումորով է նայում աշխարհին։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X