Բանանցը գերկամային ոչ-ոքի խաղաց Փյունիկի հետ հանդիպմանը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին»:

Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը, իսկ Ալիկ Առաքելյանը դարձավ դուբլի հեղինակ: Խաղավերջում «Բանանցը» կարողացավ երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և ավարտել հանդիպումը գերկամային ոչ-ոքիով:

Տանտերերի կազմում նախ աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը, ապա Նենադ Ինյացը:

Մեկնաբանություն
X