Հաղարծնի շաբաթը հագեցած կլինի տարբեր միջոցառումներով

Հաղարծին վանքի տարածքը մեկ շաբաթով վերածվելու է կենդանի քաղաքի, որում բոլորն ապրում ու գործում են որպես մի մեծ ընտանիք: Հաղարծնի շաբաթն այս տարի անցկացվում է օգոստոսի 7-13-ը: Իր բնույթով եզակի այս միջոցառման նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ:

Շաբաթվա ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: Համերգներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Հայաստանի փոքրիկ երգիչները, Բերդի Ս. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբը եւ այլ խմբեր: Ամբողջ շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով:

Մեկնաբանություն
X