«Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան այս անգամ չի հետաձգվի

Սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան՝ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ինչպես նաեւ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է Սարինե Ավթանդիլյանը, դիրիժորը՝ Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա), ռեժիսորը՝ Արմեն Փիրի Մասիհին, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյանը (Շվեդիա):

Հիշեցնենք, որ «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան պետք է տեղի ունենար դեռ անցած տարի, գրեթե ամեն ինչ պատրաստ էր պրեմիերային, երբ օպերայի ղեկավարությունը հանկարծ որոշեց այն հետաձգել մեկ տարով: Այդ ժամանակ էլ սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ պատճառն ամռանը տեղի ունեցած «Սասնա ծռերի» դեպքերն էին եւ նրանց հետ ամենափոքր իսկ զուգահեռները բացառելու հանգամանքը հանդիսատեսի շրջանում:

Մեկնաբանություն
X