Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքայի՞ն

Կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կամ, ինչպես հայտնի է, Խաղողօրհնեքը։ Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, այնուհետև բեմի վրա կատարվում է խաղողի օրհնություն, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։ Դրան հաջորդող մեռելոցը, որը երկուշաբթի օր է, հավանաբար կլինի աշխատանքային՝ հաշվի առնելով, որ Վարդավառին հաջորդող մեռելոցը եւս Կարեն Կարապետյանը ոչ աշխատանքային չդարձրեց։ Ի դեպ, Կառավարության օգոստոսի 10-ին կայանալիք նիստի օրակարգում աշխատանքային օրը տեղափոխելու մասին հարց ընդգրկված չէ։

Մեկնաբանություն
X