Արժե՞ դրա համար Սուրենյանին գործից հեռացնեն․․․

Լրագրող Լևոն Սարդարյանի ֆեյսբուքյան էջի գրառումից հետո Գագիկ Սուրենյանին ով էլ «թարս աչքով է նայում, այսինքն չի լայքում, շեյր չի անում, սկսելու է լայքել, շյեր անել»։ Ասեմ՝ ինչու։ Նախ ներկայացնեմ ֆեյսբուքյան գրառումը․

Լևոն Սարդարյան
«Արա, ես որ հիմա ասեմ՝ Սուրենյանին իրա էդ իձիոտական պահվածքի, շեյրվելու մոլուցքի ու անիմաստ քոմենթների համար գործից հեռացրեք, ազգիս չուզող հատվածի ներկայացուցի՞չ եմ հռչակվելու: Լավ, էդ տղեն հլը ինչքա՞ն ժամանակ դեռ չի հասկանալու, որ ինքը շոումեն չի՝ պետական պաշտոնյա ա»:

Վտանգավոր գոտի՝ «պետական պաշտոնյա ա»:

Այսինքն Սուրենյանը պետական պաշտոնյա դառնալուց հետո մնացել է նույն Սուրենյանը՝ չի փոխվել, «քիթը չի ցցել», շփվում է մարդկանց հետ այնպես, ինչպես մինչ այդ էր շփվում։ Սա լա՞վ է թե վատ։ Ում էլ հարցնես, կասի՝ «որ քիթը չի տնԳել վա՞տ ա»։ Արժե՞ դրա համար Սուրենյանին գործից հեռացնեն՝ ինչ է թե իրեն պետական պաշտոնյայի նման չի պահում, հասարակ է պահում։

Մարդիկ պետական պաշտոնյաների պահելաձևից կուշտ են, այնքան կուշտ, որ ի պաշտպանություն պետական պաշտոնյայից տարբերվող Սուրենյանի, ամեն ինչի էլ կդիմեն, ընդհուպ մինչև, ինչպես լրագրողն է ասում՝ իրեն «ազգի չուզող հատվածի ներկայացուցիչ հռչակելու»։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X