«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի «բաց չթողնել» Իբրահիմովիչին

Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, նոր պայմանագիր ստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է RT-ն:

Sky Sports-ի տվյալներով՝ մանկունյանցիներն արդեն բանակցություններ են սկսել 35-ամյա շվեդ հարձակվողի հետ: Ավելի վաղ ՄՅու-ի ավագ մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակնարկել է, որ Իբրահիմովիչը կարող է վերադառնալ թիմ:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետն ավարտվել է 2017թ. ամռանը: Ակումբի ղեկավարությունը ցանկություն էր հայտնել թարմացնել պայմանագիրը, սակայն վնասվածքից վերականգնվող Իբրահիմովիչը հրաժարվել էր երկարաձգել այն:

Մեկնաբանություն
X